CaptionsMaker
.com
ՀԱՅՔ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Edit Subtitles
Download Subtitles
SRT
TXT
Title:
Description:
Հայք ազգային պետություն համագործակցության քաղաքական հայեցակարգը հենվում է բացառապես հայկական քաղաքակրթության ինքնուրույնության և սուբյեկտայնության վրա։ Նրա ապահովման միակ միջոցն ազգային ինքնության, արժեհամակարգի ու գաղափարաբանության վրա հիմնված ազգային, հզոր պետությունն է։ Հետևաբար, Հայք ազգային պետության քաղաքական սուբյեկտայնությունն արտահայտվելու է ինքնիշխանության, ինքնուրույնության, ինքնաբավության և քաղաքակրթական դաշնակցության հիմքով։ Հայք ազգային պետության ձևավորման ընթացքը դուրս է գտնվում համաշխարհայնացման և ազգայինի կեղծ հակադրման տիրույթից։ 21-րդ դարում ազգային պետություն կառուցելու պարտադրանքը թելադրված է արդեն սկսված, ապագայում խորանալու ակնհայտ միտում ունեցող քաղաքակրթությունների բախման անխուսափելի հեռանկարով։ Որն արտահայտվելու է քաղաքակրթական համակարգային ճգնաժամի իրողությամբ։ Հետևաբար, մեզ համար ազգային պետության կառուցումը դառնում է սեփական տեսակի ֆիզիկական ու քաղաքակրթական գոյությունն ապահովող այլընտրանք չունեցող տարբերակ։ 21-րդ դարում ազգային պետություն կառուցելու միակ հնարավորությունը մարդկության առաջադեմ նվաճումների, նորագույն տեխնոլոգիաների զուգորդումն է ազգային ինքնության, արժեքների և ավանդույթների հետ։ Այս պարագայում ավանդույթը հանդես է գալիս որպես սերունդների սոցիալական փորձով հաստատված մարդկանց կենսաբանական պահանջմունքների բավարարման բովանդակություն, իսկ ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաները՝ որպես դրանց արտահայտման միջոց։ Հայք ազգային պետության քաղաքական հիմքը՝ արդի դարում հաստատված քաղաքակրթական, քաղաքական և հասարակական իրողությունների ներդաշնակումն է սեփական քաղաքակրթական պահանջմունքների հետ։ Այն արտահայտվելու է պետական կառուցվածքի, կառավարման ձևի, ինստիտուտների, տնտեսավարման, ազգակեցության, կենսագործունեության ինքնատիպ մոդելներով։ Հենց այս տրամաբանությամբ առաջարկվում է քաղաքական նոր մշակույթի, կենսա֊քաղաքականության մեկնարկ։ Այն ենթադրում է։ Ա) Համագործակցության միջավայրի ձևավորում, որը դառնալու է ապագա համակարգի հիմքը։ Մենք այդպիսին տեսնում ենք Աշխարհաժողովը։ Աշխարհաժողովում յուրաքանչյուրը պահպանելով ինքնուրույնությունը սեփական նախաձեռնությամբ կերտում է ապագա պետական համակարգի պրոֆիլային բաղադրիչը, միաժամանակ ամբողջացնելով ընդհանուր համակարգը։ Բ) Ապագայի նոր մոդելների տեսական փորձարկման և գործիքակազմերի փոխանակման հնարավորություն։ Գ) Արմատական ու առանցքային խորը փոփոխությունների ընթացքի մեջ գտնվող պետական ենթահամակարգերին զուգահեռ ապագայի մոդելների կիրարկման հնարավորություն, որոնց կենսունակությունը ժամանակի ընթացքում փոխարինելու է հին, սպառված մոդելները և գործիքները։ Արդյունքում, Աշխարհաժողովը դառնալու է ապակուսակցական և ապակենտրոնացված ցանցային պետության հիմքը և անհրաժեշտության դեպքում իշխանության կրողը կամ դրա արտահայտման ձևերից մեկը։
YouTube url:
https://youtu.be/H6k1DqVtSfs
Created:
9. 1. 2021 17:04:29